Վահան Տերյան

Տերյանական օրերին մենք անցնում էինք  Վահան Տերյանի մասին։ Վահան Տերյանը իմ ամենասիրելի բանաստեղծներից է։ Ինձ շատ է դուր գալիս նրա << Մթնշաղի անուրջներ >> բանաստեղծությունների շարքը ։Շարքը սկսվում է << Տխրություն >> բանաստեղծությամբ և ավարտվում << Գարնանամուտով >> ։ Տխրություն բանաստեղծության մեջ բանաստեղծը արտահայտում է իր հույզերը, իսկ << Գարնանամուտ >> բանաստեղծությունը բանաստեղծը սկսում է այնպիսի ոգևորությամբ կարծես ցանկություն ունի արտահայտելու այն ուրախությունը, որը նա ապրում էր ամեն գարնանամուտին։ Տերյանը գարունը համարում էր սիրահարվելու ժամանակ ։

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Оставьте комментарий