Homework

Հայրիկ, մայրիկ ես գնալու եմ Եվրոպա շրջագայության։
Dad and mom  i am going to Europe for a tour. 
Սկզբում ես գնալու եմ Ֆրանսիա և Գերմանիա, իսկ հետո Իսպանիա։
At first i am going to France and Germany, then Spain.
Այսպիսով ես կարիք ունեմ ամառային և աշնանային հագուստի։
So i need summer and autumn clothes. 
Աղջիկս, բայց դու ունես աշնանային և ամառային հագուստ։ 
My daughter, but you have autumn and summer clothes.
Իմ հագուստը հին է ես ուզում եմ գնել նորը։
My clothes are old and i need new one. 
Շատ լավ, որքա՞ն գումարի կարիք ունես։
Ok, how much do you need?
200.000 դրամ։ 
Two hundred thousand.

Աբդուլ Համիդ II

Աբդուլ Համիդ. (1842-1918 թթ.) 1876-1909 թթ. եղել է Օսմանյան Թուրքիայի սուլթանը: Կառավարման սկզբնական շրջանում ներկայացել է իբրև բարենորոգումների և սահմանադրական կարգերի կողմնակից. 1876 թ. հռչակել է օսմանյան սահմանադրությունը, որի մշակմանը մասնակցել էր նաև Գրիգոր Օտյանը: Սակայն 1878-ին Աբդուլ  Համիդ 2-րդը արձակել է խորհրդարանը, հաստատել բռնատիրական վարչակարգ (հայտնի է «զուլում» անունով), մտցրել խիստ գրաքննություն, արգելել «ազատություն», «Հայաստան» և այլ բառեր: Դաժանորեն ճնշել է բուլղարների, մակեդոնացիների, հայերի,արաբների ազատագրական շարժումները: Աբդուլ Համիդ 2-րդի օրոք  Անգլիան Թուրքիայից գրավել է վերջինիս գաղութներից Կիպրոսը և Եգիպտոսը, Ֆրանսիան` Թունիսը: Ռուսաստանին են անցել Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ, այդ թվում` Կարսը և Արդահանը:  Սան Ստեֆանոյի պայմանագրով (1878) և Բեռլինի դաշնագրով (1878) Աբդուլ Համիդ 2-րդը պարտավորվել է բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում: Սակայն հետևել են 1894-1896 թթ. Հայկական կոտորածները (ավելի քան 300,000 սպանված հայ), որոնց համար նա ստացել է «կարմիր սուլթան» մականունը: Երիտթուրքական հեղաշրջումից հետո (1908) հարկադրված վերականգնել է 1876-ի սահմանադրությունը, սակայն 1909-ի մարտի 31-ի իշխանությունը վերադարձնելու համար կազմակերպած հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց է արվել և աքսորվել:

Բեռլինի կոնգրես

 

220px-Berliner_kongressԲեռլինի կոնգրես, 1878 թ. հունիսի 1-ից (հունիսի 13) առ հուլիսի 1-ը (13) կայացած միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով Բեռլինում։ Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։ Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բեռլինի դաշնադրություն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։

Բեռլինի կոնգրեսն ու հայերը

Մկրտիչ Խրիմյանը մասնակցում է Բեռլինի կոնգրեսին որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ներկայացուցիչ։ Խրիմյանը կոնգրես է ներկայացնում Գրիգոր Օտյանի կազմած Հայաստանի «Ինքնավարության ծրագիրը», որի հաստատվելու դեպքում ճանաչվելու էր Հայաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից։ Ավստրո-Հունգարիայի պատվիրակության ղեկավար Անդրաշին առաջարկում է օրակարգում ընդգրկել Հայաստանի ինքնավարության ծրագիրը։ Բեռլինում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար՝ Ալեքսանդր Գորչակովը վետո է (Պետական իրավունքի մեջ՝ մեկ պետական մարմնի կողմից մի այլ պետական մարմնի որոշման նկատմամբ դրվող վերջնական կամ պայմանական արգելք) դնում Հայաստանի ինքնավարության ծրագիրը կոնգրեսի օրակարգ ընդգրկելու վրա՝ պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում։ Կոնգրեսի աշխատանքների ընթացքում Գորչակովին փոխարինում է Պյոտր Շուվալովը։ Եվ Խրիմյանի խնդրանքով, Անգլիայի ներկայացուցիչ Սոլսբերին կրկին առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի Ինքնավարության ծրագիրը, սակայն Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Շուվալովը կրկին վետո է դնում։ Այդ պատճառով Հայաստանի անկախության հարցը չի մտնում Բեռլինի կոնգրեսի օրակարգ, սակայն Սոլսբերիի առաջարկով օրակարգ է մտնում բարենորոգումներ իրականացնելու հարցը, որը ներառվում է դաշնադրության մեջ։

Բեռլինի դաշնադրությունը և հայերը

Բեռլինի դաշնադրությունում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված՝ 61-րդը, որտեղ ասված էր հետևյալը. «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»։ Սակայն այդ հոդվածի իրագործման հսկողությունը դրվում էր վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա, ինչը վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։ Վեհաժողովը պարտավորեցնում էր Ռուսաստանին իր զորքերն անհապաղ դուրս բերել գրավված տարածքներից և ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար։ Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինվում էր «Հայկական մարզեր» և «Հայաբնակ վայրեր» բառակապակցություններով։ Այսինքն՝ օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից:

Սան-Ստեֆանոյի պայմանագիրը

Ռուս և թուրք դիվանագետներն սկսեցին պատրաստվել հաշտության պայմանագիր կնքելուն: Կ.Պոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը հանդիպեց բանակցությունների ռուսական կողմի ղեկավար Ն. Իգնատևի հետ և խնդրեց հաշտության պայմանագրում տեղ հատկացնել հայ ժողովրդի արդարացի ձգտումներին: 1878թ. փետրվարի 19-ին Սան-Ստեֆանոյում ստորագրվեց ռուս-թուրքական խաղաղության պայմանագիր: Читать далее

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878, ծագել է բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների վերելքի և Մերձավոր Արևելքում միջազգային հակասությունների սրման պայմաններում: Թուրքական լծի դեմ տեղի ունեցած ապստամբությունները  Ռուսաստանում առաջ բերեցին լայն շարժում՝ ի պաշտպանություն բալկանյան եղբայրակից ժոդովուրդների: Читать далее

Սոցիալական դերեր

Կախված սոցիալական հարաբերություններից՝ տարբերում ենք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ու ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ դերեր:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ դերերը կապված են դիրքի, մասնագիտության կամ գործունեության հետ (դասախոս, աշակերտ, վարսահարդար, վաճառող): Читать далее

Work

Հայերեն նախադասությունը Simple Present Present Continuous
Ամռանը մենք հաճախ Սևան ենք գնում: We often go to Sevan in summer.
-Ու՞ր եք գնում:-Սևան ենք գնում: Մեքենան դրսում սպասում է: Where are you going?We are going to Sevan. The car is waiting for us outside.
Արևը ծագում է արևելքում: The sun rises in the East.
Հիմա մենք սպասում ենք  արևածագին ֆոտոխցիկներով:-Նայի′ր արևը ծագում է այն սարերի ետևից: Now we are waiting for the sunrise with our cameras.Look, the sun is rising from behind those mountains.
Ամեն կիրակի նա լվանում է իր ավտոմեքենան: Every Sunday he washes his car.
-Որտե՞ղ է Հակոբը:-Նա իր ավտոմեքենան է լվանում:

 

Where is Hakob?He is washing his car.
Վաղը մենք գնում ենք ուսումնական ճամփորդության: We are going on an educational trip tomorrow.
Նա երեք օտար լեզու գիտի: He knows three foreign languages.
Ինչու՞ ես միշտ վերցնում իմ հեռախոսը առանց իմ թույլտվության: Why are you always taking my phone without my permission?
Այդքան բարձրաձայն մի խոսիր: Ես քեզ լավ եմ լսում: Do not speak so loudly. I hear you well.
Խոսիր, ես քեզ լսում եմ: