Գործազրկություն

Գործազրկությունը եղել և մնում է պետության կարևորագույն խնդիրներից մեկը։ Դրա բարձր մակարդակը բացասաբար է անդրադառնում ինչպես հասարակության կյանքի որակի, այնպես էլ պետության սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Վերջին տարիներին ՀՀ-ում գործազրկության մակարդակն ունի հետևյալ տեսքը։

Գործազուրկ է համարվում աշխատունակ հասակի մարդը, ով աշխատանք չունի, ակտիվ փնտրում է և գտնելուն պես պատրաստ է անցնել աշխատանքի։ Գործազրկությունը հանգեցնում է կապիտալի արտահոսքին։ Բնակչության կենսամակարդակի նվազումը հանգեցնում է սպառողական պահանջարկի կրճատմանը, խնայողությունների մակարդակի նվազմանը, որը նույնպես նպաստում է արտադրության որոշ մասի կրճատմանը։ Գործազրկությունը, լինելով արտադրության անկման ծնունդ, դառնում է տնտեսական անկայունության այն օղակը, որն ընդունակ է այդ անկումը խորացնել։

Երկրի քաղաքացիական բնակչությունը (16 տարեկանից բարձր) սովորաբար բաժանվում է երկու մասի՝ աշխատուժի մեջ ընդգրկված մարդիկ և աշխատուժի կազմում չընդգրկված մարդիկ։ Աշխատուժի կազմում չընդգրկված քաղաքացիական բնակչությունն է՝ սեփական տնային տնտեսություններում զբաղվածները, ուսանողները, բանակում ծառայողները, կենսաթոշակառուները, հաշմանդամները։ Գործազրկությունը սոցիալ-տնտեսական երևույթ է, որը այս կամ այն չափով գոյություն ունի ցանկացած երկրում։ Գործազրկության դեպքում աշխատուժի առաջարկը գերազանցում է դրա նկատմամբ եղած պահանջարկին։

Գործազրկության տեսակներն են՝

• ֆրիկցիոն։ Այն մարդիկ են, ովքեր ժամանակավորապես չեն աշխատում, փնտրում են աշխատանք և գտնելուն պես անցնում են աշխատանքի։ Օրինակ՝ բուհ ավարտած ուսանողները, կամ մարդիկ ովքեր լքել են աշխատատեղը նոր և ավելի լավ աշխատանքի անցնելու համար։

• կառուցվածքային գործազրկություն։ Առաջանում է տնտեսությունում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում։ Մարդիկ կորցնում են իրենց «հնացած» աշխատատեղը և ստիպված են կամ վերապատրաստվել, կամ փոխել մասնագիտությունը։ Օրինակ՝ մեքենագրուհիները։

• պարբերաշրջանային գործազրկություն։ Առաջանում է տնտեսությունում տեղի ունեցող տնտեսական անկման արդյունքում, երբ արտադրությունները կրճատվում են և մարդիկ կորցնում են իրենց աշխատանք։

Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կարևորագույն խնդիր է զարգացման բարձր տեմպերի ապահովումը, իսկ տնտեսական զարգացման վրա անմիջականորեն ազդող հիմնական գործոններից է
աշխատանքային ներուժի արդյունավետ օգտագործումը:
ՀՀ աշխատանքի շուկայում առկա են մի շարք խնդիրներ, այդ թվում՝
բարձր գործազրկություն, ցածր աշխատավարձ, թաքնված զբաղվածություն,
ըստ մարզերի աշխատաշուկայի և տնտեսության անհավասարաչափ զարգացում, աշխատաշուկայի ենթակառուցվածքների թույլ զարգացում, աշխատաշուկայի քաղաքականության մեջ ֆինանսական լծակների թույլ կիրառում
և աշխատավարձի անհավասարություն՝ ըստ մարզերի, տնտեսական գործունեության տեսակների և սեռերի: Աշխատավարձի խթանիչ դերը տնտեսության շատ ոլորտներում շեշտակիորեն նվազել է:

Շփման գործազրկության չորս պատճառներ

Գործազրկության պատճառներից մեկը աշխատուժը կամավոր լքելն է: Գործազուրկներից ոմանք բավականին գումար են խնայել, որպեսզի կարողանան թողնել չկատարող աշխատանքները: Նրանք որոնելու շքեղություն ունեն, քանի դեռ չեն գտել ճիշտ հնարավորությունը: Երկրորդ պատճառն այն է, երբ աշխատողները վերաբնակվում են: Նրանք գործազուրկ են, քանի դեռ նոր քաղաքում պաշտոն չեն գտել:

Երրորդ պատճառն այն է, երբ նոր աշխատողները մուտք են գործում աշխատուժ: Սա ներառում է այն ուսանողներին, ովքեր ավարտում են ավագ դպրոցը, քոլեջը կամ բարձրագույն կրթության որևէ ծրագիր: Նրանք փնտրում են աշխատանք, որը համապատասխանում է իրենց նոր հմտություններին և որակավորմանը: Դա երիտասարդների գործազրկության հիմնական պատճառն է:

Չորրորդ պատճառը այն է, երբ աշխատանք փնտրողները կրկին մուտք են գործում աշխատուժ: Սրանք մարդիկ են, ովքեր իրենց կյանքի մի ժամանակահատված են անցել, երբ դադարել են աշխատանք փնտրել: Նրանք կարող էին դադարել աշխատել երեխաների դաստիարակության, ամուսնանալու կամ տարեց հարազատների խնամքի համար: Այս չորս պատճառները աշխատանք փնտրելու գործընթացի անխուսափելի մասն են: Լավ նորությունն այն է, որ շփման գործազրկությունը սովորաբար կամավոր է և կարճաժամկետ:

Պետական եկամուտներ

1. Եկամտային հարկը և եկամտային հարկ վճարողները

Եկամտային հարկը ՀՀ պետական բյուջե վճարվող պետական հարկ է։ Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 և ավելի օր կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք, վերը նշված կարգավորումներին համապատասխան, չեն հանդիսանում ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Читать далее

Մրցունակության էությունն ու  մրցունակության  բաղադրիչները զբոսաշրջության ոլորտներում

Մրցունակությունը բարդ ու բազմաբնույթ տնտեսագիտական կատեգորիա է, շուկայական համակարգի անբաժանելի բաղադրիչն ու զարգացման գլխավոր ուժը: Մրցունակությունը սահմանվում է որպես կազմակերպության, ճյուղի կամ ազգային տնտեսության կարողություն: Մրցունակությունը ապրանքի, ծառայության հատկությունն է, որը բնութագրվում է շուկայում ներկայացված այլ նմանատիպ ապրանքների համեմատությամբ: Մրցունակությունը շուկայում նմանատիպ ապրանքների մրցակցությանը դիմանալու բնութագրիչն է:  

Читать далее

Բնական ռեսուրսների տնտեսական գնահատականը

Ի տարբերություն Սկզբնական շրջանի այժմ, երբ խիստ մեծացել է մարդու ճնշումը բնական միջավայրի վրա, անհրաժեշտ է բնական ռեսուրսները և բնական պայմանները ճիշտ օգտագործելու համար դրանք բազմակողմանիորեն ուսումնասիրել և գնահատել: Գնահատել նշանակում է որևէ բան արժեքավորել, որոշել դրա հարգը` արժեքը:

Գնահատել, արժեքավորել կարելի է այն, ինչին արդեն ծանոթ ես, ինչի քանակն ու որակը արդեն հայտնի է: Մինչև գնահատելը հարկավոր է կատարելի գույքագրում, պարզել օբյեկտի քանակն ու որակը, գտնվելու տեղը և պայմանները, այսինքն` կազմել բնական ռեսուրսների և բնական պայմանների կադաստր:

Կադաստր է կոչվում բնական օբյեկտների կամ երևույթների այն համակարգված ցուցակը, որն ընդգրկում է դրանց նկարագրությունը, քանակական ու որակական բնութագիրը:

Ներկայումս աշխարհի բոլոր երկրներում կազմվում են բնական օբյեկտների ու երևույթների տարբեր բնույթի կադաստրեր: Հատկապես լայն տարածում  ունեն հողային ռեսուրսների, օգտակար հանածոների, ջրային ռեսուրսների, կլիմայական ռեսուրսների, անտառային ռեսուրսների, լանդշաֆտների կադաստրերը:

Գիտականորեն կազմված կադաստրը հնարավորություն է տալիս ճիշտ որոշելու ռեսուրսի օգտագործման ուղղությունն ու բնագավառը:

Բնական ռեսուրսների օգտագործման բնագավառները բազմազան են, որովհետև բազմազան են մարդու պահանջմունքները այդ ռեսուրսների նկատմամբ: Միևնույն ռեսուրսը կարող է օգտագործվել ամենատարբեր նպատակներով: Օրինակ` միևնույն անտառը հետաքրքրում է մարդուն մի դեպքում որպես վառելափայտի ու շինփայտի աղբյուր, մյուս դեպքում` որպես կլիմայաստեղծ գործոն, երրորդ  դեպքում` որպես պտուղների շտեմարան կամ գեղեցկության ու թարմության աղբյուր։

Կամ այլ օրինակ: Ջրային ռեսուրսները գյուղատնտեսության մեջ օգտագործվում են ոռոգման ու ձկնաբուծության համար, էներգետիկայում` որպես էլեկտրաէներգիայի աղբյուր, տրանսպորտում` նավարկության համար, կենցաղում` խմելու և կոմունալ նպատակների կամ մարդկային հանգիստը կազմակարպելու համար:

Հասկանալի է, որ թվարկված տարբեր ոլորտների համար նույն բնական ռեսուրսի նշանակությունը, հետևապես արժեքը տարբեր է:

Որպեսզի որոշեն, թե որ բնական ռեսուրսն ինչ նպատակով օգտագործվի, որ դեպքում դրա արդյունավետությունը կարող է ավելի բարձր լինել, կատարում են գնահատում:

Հաշվի են առնվում նաև հասարակության պահանջմունքները, որոնք ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել: Օրինակ, իր ժամանակին, երբ գնահատում էին Սևանա լճի ջրային ռեսուրսները, հաշվի էին առնում գյուղատնտեսական ոռոգման կարիքները: Ավելի ուշ, երբ հանրապետության ինդուստրացման հետ կապված աճեց էլեկտրաէներգիայի պահանջը, նույն ջրային ռեսուրսները գնահատեցին նաև էներգետիկայի տեսակետից: Ներկայումս հաշվի են առնում այլ պահանջմունքներ ևս, հատկապես բնակչությանը խմելու ջրով ապահովելու և լճի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը:

Գնահատման ժամանակ անհրաժեշտորեն գործ ենք ունենում գնահատման ոչ միայն օբյեկտի` ռեսուրսի տեսակի, այլ սուբյեկտի` ռեսուրս օգտագործողի հետ: Օրինակ, ծառը գնահատման օբյեկտ է, իսկ գնահատման սուբյեկտներն են` գյուղատնտեսությունը, շինարարությունը, էներգետիկան, քաղաքային տնտեսությունը, ռեկրեացիան, բնապահպանությունը: Ջրային ռեսուրսի դեպքում գնահատման սուբյեկտներն են գյուղատնտեսական ոռոգումը, էլեկտրաէներգետիկան, ջրային տրանսպորտը, կենցաղային ու արդյունաբերական ջրամատակարարումը, ռեկրեացին, ձկնաբուծությունը:

Գնահատման ամեն մի սուբյեկտի համար միևնույն օբյեկտը տարբեր արժեք է ներկայացնում: Այդ պատճառով էլ տարբեր են լինում գնահատման չափանիշները և միավորները:

Միևնույն ծառը որպես վառելափայտ կամ շինափայտ օգտագործելու դեպքում չափում ենք փայտանյութի պաշարը, որի չափման միավորը խմ-ն է: Գյուղատնտեսության մեջ օգտագործելիս հաշվում ենք բերքատվությունը` մեկ տարում քանի կգ պտուղ է տալիս: Եթե ծառը մեզ հետաքրքրում է որպես կլիմայաստեղծ գործոն, ապա հաշվում ենք, թե ինչքան թթվածին կարող է արտադրել, ինչպիսին է սաղարթի խտությունը ստվեր առաջացնելու համար և այլ հատկանիշներ, որոնք չափման տարբեր միավորներով են գնահատվում:

Նույն ձևով էլ գետի ջրի էներգետիկական գնահատման համար օգտագործվում է կՎտ, տրանսպորտային գանահատման համար` գետի երկարությունը կմ-ով, խորությունը մ-ով, գյուղատնտեսական գնահատման համար` ջրի ծավալը խմ-ով և սեզոնային բաշխվածությունը:

Տարբերում են բնական ռեսուրսների գնահատման տարբեր տեսակներ: Գլխավոր տեսակներն են` տնտեսական, սոցիալական և էկոլոգիական:

Բնական ռեսուրսների տնտեսական գնահատումը մեծ մասամբ կատարվում է դրամական միավորներով: Գնահատվում է բնական ռեսուրսի տնտեսական օգտակարությունը, այսինքն` այն տնտեսական նշանակությունը, որ այդ բնական ռեսուրսն ունի մարդկանց տարաբնույթ պահանջմունքների բավարարման համար:

Բնական ռեսուրսների սոցիալական գնահատման նպատակն է պարզել ռեսուրսի սոցիաական արժեքը, այսինքն, թե ինչպես է այն ազդում մարդկանց աշխատանքի, կենցաղի ու հանգստի կազմակերպման վրա, նպաստում է անձի ներդաշնակ զարգացմանը, թե արգելակում է:

Բնական ռեսուրսների սոցիալական արժեքը դրամական միավորներով արտահայտել հնարավոր չէ, ուստի կատարում են համեմատական գանահատում: Տարբեր ռեսուրսներ համեմտելով միմյանց հետ որոշում են, թե որն է ավելի լավ կամ ավելի վատ և որին նախապատվությունը տալ:

Բնական ռեսուրսների էկոլոգիական գնահատման ժամանակ գլխավոր ուշադրությունը դարձվում է օբյեկտի միջավայրաստեղծ նշանակությունը: Փորձում են պարզել, թե բնության տվյալ տարրը կամ երևույթը, օրինակ` լճակը, անտառային պուրակը կամ լեռնալանջի քայքայումը, հողի էրոզիան, ինչ ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա, ինչպես են փոխում դրա որակը:

Բնական ռեսուրսները երկրագնդի վրա բաշխված են խիստ անհավասարաչափ: Կան երկրներ ու տարածաշրջաններ, որոնք աչքի են ընկնում բնական ռեսուրսների մեծ բազմազանությամբ ու հարստությամբ: Այդպիսիք են, օրինակ, Արևմտյան Եվրոպան, Ուրալը, Սիբիրը, ԱՄՆ-ի շատ շրջաններ, Արևելյան Ավստրալիան, Հարավային Աֆրիկան: Դրան հակառակ, քիչ չեն այնպիսիք, որոնք զուրկ են տնտեսության բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ բնական ռեսուրսներից:

Ռեսուրսապահովվածությունը մի ցուցանիշ է, որով որոշվում են, թե որևէ երկիր, շրջան, ձեռնարկություն ինչպես է ապահոված բնական ռեսուրսների տարբեր տեսակներով, օրինակ, ոռոգման ջրով, անտառափայտով, նավթի ու գազի, այլ հանքատեսակների պաշարներով:

Մրցունակության էությունն ու մրցակցության բաղադրիչները զբոսաշրջության ոլորտում

Մրցունակությունը բարդ ու բազմաբնույթ տնտեսագիտական կատեգորիա է, շուկայական համակարգի անբաժանելի բաղադրիչն ու զարգացման գլխավոր ուժը: Մրցունակությունը սահմանվում է որպես կազմակերպության, ճյուղի կամ ազգային տնտեսության կարողություն: Մրցունակությունը ծառայության հատկությունն է, որը բնութագրվում է շուկայում ներկայացված այլ նմանատիպ ապրանքների համեմատությամբ: Մրցունակությունը շուկայում նմանատիպ ապրանքների մրցակցությանը դիմանալու բնութագրիչն է:  

Читать далее

Թեմա 4_Պահանջարկ և Առաջարկ

1.Ինչ է պահանջարկը:

Պահանջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակությունն է որը գնորդը պատրաստ է ձեռք բերել տվյալ գնով և տվյալ պահին։

2.Ներկայացնել պահանջարկի օրենքը:

Ինչքան բարձր է ապրանքի գինը այնքան ցածր է պահանջարկը և հակառակը։

3.Ինչ է առաջարկը

Читать далее

ՀՀ օրենքը հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին

Հոդված 13.Ստեղծագործության ազատ օգտագործումը

Առանց հեղինակի կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջ համաձայնության և առանց հեղինակային վարձատրության, սակայն հեղինակի անվան և սկզբնաղբյուրի պարտադիր նշումով, թույլատրվում է`

– գիտական, հետազոտական, բանավիճական, քննադատական և տեղեկատվության նպատակով օրինական ճանապարհով բացահայտված ստեղծագործության քաղվածքների բնագիր կամ թարգմանաբար մեջբերումը (ցիտումը), այդ թվում` նաև թերթերի և ամսագրերի հոդվածներից քաղվածքների վերարտադրումը մամուլի տեսության ձևով` մեջբերման նպատակն արդարացնող ծավալով.

Սեփականության և հեղինակային ու հարակից իրավունքները ՀՀ_ում

ՀՈԴՎԱԾ 50.ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԵԼՈՒՑ ԿԱՄ ԼՈՒԾԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՅՆ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ

Պետական գույքի կառավարման լիազորություն ունեցող պետական մարմնի կողմից պետական ձեռնարկությունը վերակազմելու, լուծարելու որոշման ընդունման կամ անվճարունակ (սնանկ) ճանաչելու դեպքում ձեռնարկությունը կարող է կոլեկտիվին տրվել վարձակալման կամ այն կարող է վերակազմվել կոլեկտիվ սեփականության վրա հիմնված այլ ձեռնարկության, վաճառվել, աճուրդի հանվել մասնավոր անձանց, կոլեկտիվներին, այլ պետական մարմիններին:

 Ձեռնարկությունը վերակազմելու, լուծարելու կամ անվճարունակ ճանաչելու դեպքում տվյալ ձեռնարկության կոլեկտիվն ունի այն վարձակալելու կամ որպես սեփականություն ձեռք բերելու նախապատվության իրավունք:ՀՈԴՎԱԾ 60.ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԻՄՔԵՐՈՎ ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԻՍ

Այն հողամասը վերահատկացվելու որոշման կապակցությամբ, որտեղ գտնվում են սեփականատիրոջը պատկանող տունը, այլ շինությունները, կառուցվածքները կամ տունկերը, կամ էլ պետական մարմնի այնպիսի որոշման կապակցությամբ, որը անմիջականորեն նպատակադրված չէ սեփականատիրոջից վերցնելու նրա գույքը, սեփականության իրավունքի դադարեցում թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության  օրենսդրական ակտերով սահմանված դեպքերում ու կարգով սեփականատիրոջը լրիվ ծավալով հատուցելով սեփականության իրավունքի դադարեցման հետևանքով պատճառված վնասները:

Սեփականության իրավունքի դադարեցման մասին որոշումը, եթե սեփականատերը համաձայն չէ դրան, չի կարող իրագործվել, քանի դեռ այդ վեճը չի լուծվել դատարանի, պետական արբիտրաժի կամ միջնորդ դատարանի կողմից: Վեճի քննության ժամանակ լուծվում են նաև պատճառված վնասները սեփականատիրոջը հատուցելու հետ կապված բոլոր հարցերը: